Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սեռական կյանք

Ամուսնական առաջին գիշերը

Ամուսնական առաջին գիշերը

Այժմ դա զգալի չափով պայմանական հասկացություն է դարձել, քանի որ այդ գիշերը կարող է լինել պաշտոնական ամուսնությունից շատ առաջ կամ ամուսնության գրանցումից որոշ ժամանակ անց։ Բացի այդ, սեռական մերձեցումը միշտ չէ, որ գիշերն է լինում։


Սեռական կյանքում նույնիսկ անփորձ նորապսակներն են ի վիճակի սեռական մերձեցման, սակայն ամուսնական առաջին գիշերը խիստ կարևոր իրադարձություն է նրանց կյանքում։ Այն պայմանները, որոնք ցանկալի է ապահովել առաջին մերձեցման ժամանակ, բավականաչափ պարզ են, անառարկելի, բայց դրանց մասին պետք է նախապես մտածել։ Մահճակալը չպետք է ճռճռա, ցանկալի է, որ սենյակում կիսախավար լինի։ Ամուսինները պետք է հիշեն հիգիենայի մասին։ Հարկ է նշել, որ առաջին սեռական հարաբերության նկատմամբ աղջիկների վերաբերմունքն էապես տարբերվում է տղաների վերաբերմունքից։ Աղջիկների զգալի մասը որոշակի վախ է տածում դրա հանդեպ։ Նրանց դուր են գալիս գրկախառնությունը, համբույրները, գուրգուրանքն ու քնքուշ խոսքերը, բայց սպասվող սեռական հարաբերությունը ընկալվում է վախով։ Երիտասարդների կողմից աղջկա զգացմունքներն ու ապրումները հաշվի չառնելը, երբեմն էլ` համառությունն ու բռնությունը կարող են հասցնել հոգեբանական, իսկ եթե աղջիկը դիմադրում է, նաև ֆիզիկական վնասվածքի` հաճախ լրջորեն վտանգելով նորաստեղծ ընտանիքի կայացումն ու կայունությունը։ Ուստի պետք է լինել համբերատար, նրբանկատ և ինքնավստահ։


Ցանկալի է, որ առաջին սեռական հարաբերությունից հետո հաջորդ հարաբերությունը տեղի ունենա առնվազն մեկ կամ մի քանի օր անց (կուսաթաղանթի պատռվածքների ապաքինումից հետո), նույնիսկ եթե երիտասարդ կինն այնքան էլ չի առարկում ավելի վաղ հարաբերություն ունենալուն։


Ամուսնական առաջին գիշերվա և դաշտանի համընկման դեպքում սեռական հարաբերությունը ցանկալի չէ։


Հաճախ է պատահում, երբ ամուսնական առաջին գիշերը ուժգին և կրքոտ գուրգուրանքներից կամ առաջին սեռաշարժումներից տղամարդն արագ լիցքաթափվում է։ Մտահոգվելու կարիք չկա, քանի որ որոշ ժամանակ անց առնանդամը կարող է նորից լարվել, իսկ գրգռման շեմը` ուշանալ, ինչը կերկարացնի հարաբերության տևողությունը։ Երկչոտ, կասկածամիտ և անվստահ տղամարդու առնանդամը կարող է լարվել կամ հեշտոց մտնելու պահին թուլանալ, ինչի հետևանքով հնարավոր է, որ սեռական հարաբերությունը անհաջող ավարտ ունենա։ Այս պարագայում շատ կարևոր է երիտասարդ կնոջ վերաբերմունքը, վարքը։ Հայտնի է, որ երբ զուգընկերուհին հանդիմանում է, ապա մեծանում են տղամարդու անվստահությունը և սեռական մերձեցման հանդեպ վախը։


Թեպետ առաջին կենակցման ժամանակ կուսաթաղանթի պատռվելը ներկայացվում է որպես դրամատիկ, ցավագին և առատ արյունահոսությամբ ուղեկցվող իրադարձություն, իրականում այդ թաղանթը բավական առաձգական է, և երբեմն ամեն ինչ ավարտվում է առանց պատռվածքների։ Եթե նույնիսկ դրանք տեղի են ունենում, ապա ուղեկցվում են ոչ ուժեղ ցավով կամ լինում են առանց ցավի։ Քանի որ կուսաթաղանթն ունի համեմատաբար աղքատ արյունամատակարարում, ուստի առատ արյունահոսության դեպքեր հազվադեպ են լինում։ Հետևաբար, ամենևին էլ կարիք չկա ամուսնական առաջին գիշերը խոշորացույցը ձեռքն առնել ու «խրտնած» վիճակով արյան կաթիլներ կամ լճեր փնտրել, քանի որ դրանք կարող են ընդհանրապես բացակայել։


Բացառիկ դեպքերում ամուր, զանգվածեղ կուսաթաղանթը կարող է խանգարել առնանդամի ներթափանցմանը։ Սա հաճախ խնդիր է դառնում այն կնոջ համար, որը համեմատաբար ուշ է սկսում սեռական կյանքով ապրել. տարիքի հետ կուսաթաղանթը, մյուս հյուսվածքների նման, իր առաձգականությունը կորցնելու հակում ունի։


Առաջին գիշերը ամուսնական զույգի համար երբեմն ճակատագրական և բախտորոշիչ է լինում։ Դժբախտաբար մինչև այսօր էլ կան ծայրահեղ պահպանողական մարդիկ, ովքեր խիստ հետևում են այս սովորույթին`առաջին գիշերվա «արդյունքին»։ Երբեմն ծնողները (հատկապես սկեսուրը) ավելի են մտահոգված և հետաքրքրված հարսնացուի` կույս լինելու հանգամանքով, քան ամուսնական զույգը։ Այս ճնշող հանգամանքը նրանց համար հաճախ ավելորդ լարվածություն է առաջացնում։ Յուրաքանչյուր աղջկա համար առաջին սեռական հարաբերությունը որոշակի լարվածության և տագնապի տեղիք է տալիս, ինչն էլ տեղեկատվության և սեռական դաստիարակության բացակայության դեպքում կրկնապատկվում է։ Այն հիմնականում պայմանավորված է կուսաթաղանթի կառուցվածքային (անատոմիական) և զուգընկերոջ վարքային առանձնահատկություններով։ Գոյություն ունեն կուսաթաղանթի 20-ից ավելի տեսակներ, որոնք տարբերվում են իրենց տեղակայմամբ, հաստությամբ և առաձգականությամբ։ Դա է պատճառը, որ աղջկա սեռական առաջին հարաբերությունը կարող է լինել առանց արյունահոսության և ցավերի։ Սովորաբար լարվածության բացակայության դեպքում կուսաթաղանթի ամբողջականության խախտումը ուղեկցվում է թույլ արտահայտված ցավով և արյունահոսությամբ։ Դա պայմանավորված է ինչպես կուսաթաղանթի տեսակով, այնպես էլ առնանդամի ձգվածության աստիճանով։ Ինչպես արդեն նշվեց, գոյություն ունեն կուսաթաղանթի տարբեր տեսակներ, օրինակ, երբ կուսաթաղանթի անցքը սովորականից մեծ է և առաձգական. նման դեպքում ոչ միայն առաջին սեռական հարաբերությունը, այլև հայելիների միջոցով գինեկոլոգիական հետազոտության ժամանակ դրա ամբողջականությունը չի խախտվում։ Այս տիպի կուսաթաղանթը պատռվում է միայն ծննդաբերության ժամանակ։ Հանդիպում են նաև կուսաթաղանթի բնածին բացակայության դեպքեր։ Ակնհայտ է, որ տեղեկատվության բացակայության հետևանքով նման դեպքերը, որպես կանոն, ծնում են կոնֆլիկտային իրավիճակներ, միջանձնային խնդիրներ, իսկ հետագայում` նաև սեռական խանգարումներ։ Այս կնճռոտ հարցը կարող է ամուսինների բաժանության պատճառ դառնալ։ Բացի այդ, թե կնոջ, թե տղամարդու հետագա սեռական կյանքի համար առաջին ամուսնական գիշերը որոշիչ նշանակություն ունի։ Պատճառը պարզ է. սեռական առաջին կենակցման ժամանակ ամուսինները չափազանց զգայուն են լինում ցանկացած կոպիտ գործողության կամ նույնիսկ անզգույշ ակնարկի հանդեպ։ Իսկ առաջին անհաջող փորձը կարող է որոշ ժամանակ կանանց սեռական ցանկության նվազման, նույնիսկ բացակայության, իսկ տղամարդկանց` սեռական թուլության պատճառ դառնալ։


Օգտակար խորհուրդներ ամուսնական առաջին գիշերվա «հերոսների» համար։


Ամուսնական առաջին գիշերվանից առաջ խուսափեք ալկոհոլ օգտագործելուց, որը խեղաթյուրում է ոչ միայն զգացողությունները, այլև ազդում է վարքային դրսևորումների վրա։ Ալկոհոլը բացասական ազդեցություն ունի պտղի զարգացման վրա, իսկ առաջին սեռական հարաբերության ժամանակ բեղմնավորումը բնավ չի բացառվում։


Կույս զուգընկերուհու հետ սեռական ակտը կարելի է սկսել միայն երկար նախերգանքից հետո։ Կուսազրկման ժամանակ գգվանքները յուրօրինակ «նարկոզ» են, և որքան արդյունավետ լինեն դրանք, այնքան «վիրահատությունը» անցավ կանցնի։ Իսկ լավագույն նարկոզը, իհարկե, կլինի օրգազմը։ Ամուսնական առաջին գիշերը կանանց զգալի մասը հեշտոցային օրգազմ չի զգում, փոխարենը ծլիկային օրգազմը զուգընկերուհու մեջ առաջին սեքսուալ փորձից հաճելի տպավորություն կթողնի։ Մի խոսքով` խրախուսելի է, երբ նրան հնարավոր ցավերից շեղելու նպատակով ավելի երկար ժամանակ է տրամադրվում սիրախաղին` ներգրավելով կնոջ առավել զգայուն էրոգեն գոտիները։
Հեշտոցի խոնավացման համար անհրաժեշտ է օգտագործել լյուբրիկանտներ (քսուքներ հեշտոցի խոնավացումը ապահովելու համար), քանի որ երբեմն տագնապի և լարվածության հետևանքով հեշտոցը բավարար կամ ընդհանրապես չի խոնավանում, և առնանդամի ներհրման պահին կարող է տհաճություն կամ ցավ առաջանալ։ Այդ առումով ցանկալի է, որ զուգընկերն էլ առնանդամին քսուք քսի՝ հեշտոցի բնական խոնավացումը լրացնելու համար։


Կուսազրկմանը ձեռնամուխ եղեք միայն այն բանից հետո, երբ զուգընկերուհու հեշտոցը կխոնավանա և կմեծանա։ Ներհրեք առնանդամը արագ, վստահ շարժումով, սակայն ոչ կտրուկ։


Կինը կարող է համոզված լինել, որ առնանդամի ներթափանցումն ավելի հեշտ կլինի, եթե ոտքերը ծնկներում ծալված լինեն, իսկ ազդրերը` լայնորեն կողմ տարված։ Եթե ոտքերը պարզած պահվեն, կուսաթաղանթի պատռվածքը կլինի կտրուկ և ցավոտ։


Ցանկալի է առնանդամը ներդնելու պահին մի թեթև լարել որովայնի մկաններն այնպես, կարծես փորձելով հեշտոցից ինչ-որ բան դուրս մղել։ Սա կբացառի հեշտոցի մկանների միաժամանակյա կծկումը և կթեթևացնի զուգընկերոջ վիճակը։ Եթե զուգընկերը սեքսուալ փորձ չունի, ապա ավելի լավ է զուգընկերուհին մի ձեռքով ուղղի առնանդամը, իսկ մյուսով բացված պահի սեռական ամոթաշուրթերը։


Զուգընկերուհու հետ պետք է առավելագույնս նուրբ լինել, գուրգուրել, հաճելի խոսքեր ասել։ Ցանկալի է լսել թեթև, մեղեդային երաժշտություն։ Այս ամենը կօգնի զուգընկերուհուն թուլանալ` մոռանալով վախի մասին։ Պետք է գործել շատ վստահ և վճռական. տատանումները և հապճեպությունը զուգընկերուհու առաջին գիշերը կվերածեն իսկական փորձության։ Իսկ դա սպառնում է նրան սեքսուալ նևրոզով։


Հետևաբար, ցանկալի է, որ ամուսինը (զուգընկերը) նախապես տեղեկացված ու, գլխավորը` ինքնավստահ լինի։


Այս բարդ թվացող, բայց խիստ պատասխանատու «առաքելությունը» կատարելուց հետո ցանկալի է գուրգուրել, համբուրել զուգընկերուհուն (հարսնացուին), նրան քնքուշ խոսքեր ասել։ Այդ պահին նրան կենսականորեն անհրաժեշտ են զուգընկերոջ ուշադրությունն ու հոգատարությունը։ Իմաստուն քայլ է նշանավոր իրադարձությունից անմիջապես հետո անկողնում տոնական ընթրիք կազմակերպելը։
Թեև ամուսնական առաջին գիշերը պետք է լինի անկրկնելի և առանձնահատուկ, այնուամենայնիվ, չպետք է մոռանալ, որ յուրաքանչյուր սեռական հարաբերություն պետք է իր բնույթով լինի առաջինը և տարբերվի նախորդից, ինչն էլ ամուսինների ներդաշնակ սեռական կյանքի գրավականն է։

Հեղինակ. Վրեժ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆ, բժիշկ-սեքսապաթոլոգ, բ.գ.թ., Մ. Հերացու անվան ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոն
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 02.2009
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

gago

12.03.2015

Xndrum em patasxaneq im harcin

LENA...

12.03.2015

BAREV DZEZ BJISHK JAN,6 tarekanum @nkel em hecanivov barcr texic, aryuna ekel hnaravore vnasnac lini kusataxants

Ani

10.03.2015

Հարգելի բժիշկ, կցանկանայի ուղղել հետևյալ հարցը. Ես վերջերս եմ ամուսնացել, սեռական հարաբերության ժամանակ ունենում եմ ցավեր (ոչ շատ ուժեղ արտահայտված) և մերթընդմերթ օգտագործում եմ խոնավեցնող քսուք: Արդյոք քսուքի օգտագործումը որևէ բացասական ազդեցություն կարող է ունենալ բեղմնավորման կամ պտղի ընդհանուր զարգացման վրա: Կանխավ շնորհակալություն հարցին անդրադառնալու համար:

avet

08.03.2015

hnaravor e araji sexsi jamanak aryun chgal@ axchka 18 tarekan e

Մեդ-Պրակտիկ

06.03.2015

Հարգելի Karine, սեռական հարաբերության ժամանակ առաջացող ցավը կապված է հեշտոցի ոչ բավարար խոնավեցման հետ, որի հետևանքով առնանդամի ներհրումն ուղեկցվում է ցավով: Կարող եք օգտագործել լրացուցիչ խոնավեցնող քսուքներ, որոնք վաճառվում են դեղատներում և կոչվում են լյուբրիկանտներ: Դրանք կարող եք օգտագործել ինչպես Դուք, այնպես էլ ամուսինը: Ինչ վերաբերում է ծակոցին, ապա կարևոր է դրա տեղակայումը: Եթե ծակոցները աջ կամ ձախ աճուկային շրջաններում են, ապա դրանք կարող են լինել ձվարանի կիստայի հետ կապված, հարկավոր է հետազոտվել:

Մեդ-Պրակտիկ

06.03.2015

Հարգելի Sara, երբ կինը նոր է սկսում սեռական կյանքով ապրել նման ցավեր հաճախակի է ունենում: Ցավը հիմնականում կապված է սեռական հարաբերության ժամանակ նյարդային լարվածության, հեշտոցի ոչ լիարժեք խոնավեցման հետ: Սեռական կյանքի կանոնավորվելու հետ մեկտեղ այդ գանգատները կանցնեն:

HASMIK..

05.03.2015

Barev bjishk jan 6 tarekanum hecanivov @nkel em bardzr texic aryuna ekel ,hnaravore kusataxants vnasvac lini

Lianella

04.03.2015

Hargeli bjishk yes 19 tarekan em amusnacac chem ev erbeve chem unecel serakan haraberutyun. Erbemn unenum em artadrutyun vor@ nman e dzvi spitakuci, ev himnakanum da linum @nkerojs het hamburvelis kam grkaxarnvelis.Xndrum em ogneq,ardyoq da normal e?

Մեդ-Պրակտիկ

01.03.2015

Հարգելի merri, նման կերպ կուսաթաղանթի վնասում ուղղակի հնարավոր չէ: Հաճախամիզությունը հավանաբար կապված է միզուկի մեխանիկական գրգռման հետ: Ինչ վերաբերում է գոտկային հատվածի ցավերին, ապա դրանք կապված են մկանային և նյարդային լարվածության հետ:

Մեդ-Պրակտիկ

01.03.2015

Հարգելի ARMAN, խնդիրն այլ կերպ կոչվում է վաղաժամ սերմնաժայթյքում: Պատճառ կարող են հանդիսանալ ինչպես հոգեբանական-նյարդային գործոնները, այնպես էլ օրգանական խնդիրները, որոնք հաճախ հանդիպում են տարած ինֆեկցիաներից կամ բորբոքային պրոցեսներից հետո: Հարկավոր է սեքսոպաթոլոգի կոնսուլտացիա, նախ պատճառը պարզելու, այնուհետև համապատասխան բուժում ստանալու համար:

Մեդ-Պրակտիկ

01.03.2015

Հարգելի A-A, բարև Ձեզ: Ամոթաշրթի վրա Ձեր նշած գոյացությունը բնականաբար չի կարող խոչընդոտ հանդիսանալ հետազոտման կամ հղիանալու համար: Իսկ ինչ վերաբերում է դաշտանային ֆունկցիայի խանգարմանը, ապա անպայման հարկավոր է դիմել բժշկի:

Մեդ-Պրակտիկ

01.03.2015

Հարգելի Diana7, ընդհանրապես ցանկալի է ձեռնպահ մնալ նման սեռական հարաբերություններից: Եթե առկա է թութքային հանգույց, ապա հնարավոր է հարաբերությունից հետո նկատվի արյուն, այս դեպքում ինֆեկցիայի և բորբոքային պրոցեսների առաջացման հավանականությունը մեծանում է: Ինչ վերաբերում է կուսազրկմանը, ապա կուսաթաղանթի վնասում անալ սեռական հարաբերության ժամանակ հնարավոր չէ:

Մեդ-Պրակտիկ

01.03.2015

Հարգելի lili, կարող եք մեր կայքի "Ծառայություններ" բաժնից ընտրել կազմակերպությունը, որտեղ կարող եք հետազոտվել: 

Մեդ-Պրակտիկ

01.03.2015

Հարգելի Anna, կուսազրկման ժամանակ ուժեղ ցավը կարող է կապված լինել հոգեկան լարվածության, վախի, կուսաթաղանթի հաստության և ամուսնու աննրբանկատության հետ: Փորձեք ավելի անկեղծ լինել Ձեր ամուսնու հետ, սեռական հարաբերությունից առաջ թուլանացեք և մի վերաբերվեք սեռական ակտին որպես պարտականության: Սեռական հարաբերությունից առաջ կարող եք նաև ընդունել ոչ ուժեղ բուսական հանգստացնողներ

Մեդ-Պրակտիկ

01.03.2015

Հարգելի nara, Դուք հավանաբար նկատի ունեք կուսաթաղանթի պատռումից հետո նկատվող արյունը: Նախ նշեմ, որ կուսաթաղանթի պատռումից հետո արյունահոսություն որպես այդպիսին չի լինում, այլ քիչ քանակի արյուն, որոշ դեպքերում արյուն կարող է նկատվել միայն սրբելուց: Եթե կուսաթաղանթը տեղակայված է շատ մակերեսային, ապա հնարավոր կլիներ պատռումը: Ինչ վերաբերում է միզելուց հետո քորին և ցավին, ապա ամենայն հավանականությամբ առկա է միզուկի բորբոքում, որը հաճախ է հանդիպում առաջին սեռական հարաբերությունից հետո:

gago

27.02.2015

bjishk arnandamis glxiki tak spitak gndikner kan nayev vziki vra can e aragacel xndrum em aseq inchic klini ev inchpes bujem tan paymannerum

Karine

19.02.2015

Xndrum em im harcin patasxaneq??

Karine

19.02.2015

Barev dzez es 4 amise amusnacac em ev haraberutyan jamanak caver em unenum mek mek cakoc inch anem xndrum em ogneq

Karine

19.02.2015

Barev dzez knereq mi harc tam es 4 amise amusnacac em ev haraberutyan jamanak ujex caver unem ev mek mek cakoc inch anem .naxapes shnorhakalutyun

Sara

18.02.2015

Barev dzez bjchkuhi Jan xndrem em patasxaneq im harcin es 5 ora amusnacel em u arajin gichervainc heto es shat caver unem inchica da ?

Narine

17.02.2015

mersi shat vor patasxaneciq harcis

Karine

16.02.2015

shat shnorhakalutyun..

Anna

15.02.2015

Barev dzez. Harveli bjishk xndrum em patasxaneq im ays harcin. Es amusnacac em sakayn chem karoxanum dimanam kusazrkman cavin, amen inch normal @ndanum e, sakayn kusazrkman pahin ujex cavem zgum u amen inch pchacnum. Xndrum em asaceq ka vorevice dexamijoc cav@ mexmacnelu?

Մեդ-Պրակտիկ

16.02.2015

Հարգելի Marish, եթե կա թութքային հանգույց, ապա անալ սեռական հարաբերության ժամանակ առաջանում են միկրոճաքեր, որտեղից կարող է արյուն գալ: Կուսությունը կարելի ստուգել ցանկացած տարիքում և ցանկացած գինեկոլոգի մոտ: Կոնսուլտացիայի արժեքի մասին տեղեկատվություն ցավոք չունենք:

Մեդ-Պրակտիկ

16.02.2015

Հարգելի Karine,հայցում ենք Ձեր ներողամտությունը հարցին ուշ պատասխանելու համար: Առնանդամի մինիմալ ներհրումը կարող է կապված լինել անհարմար դիրքի հետ: Փորձեք սեռական հարաբերություն ունենալ այլ դիրքերով: Ինչ վերաբերում չհղիանալուն ,ապա կարող եք չանհանգստանալ կուսաթաղանթը չի կարող պատճառ լինել չբերության, այս դեպքում կարևոր է սերմնահեղուկի ներթափանցումը հեշտոց:

merri...

13.02.2015

barev dzez bjishk jan, inqnabavararvum em votqeri amur sexmumov,voric heto mejqs cavume u hacaxamizutyune linum,hnaravore ardyoq kusataxanti vnasum

Diana7

09.02.2015

barevdzez hargerli bjishk ete gemaro unes kara hetevic sexsov zbaxveluc arun ga//?? arajin angam cheinq anum baic arun araji angam ekav.et kusutyan het kap chuni che ?>

A-A

09.02.2015

Barev cez sireli bjshkuhi jan,bjshkuhi jan arten 4amis amusnacac em dashtans 10-14or het e @nknum,es Moskvayum em gtnvum.petk e dimem bjshki ognutian,baic amotashutis vra nersic chgitem vonc karelie asel msagunti pes inchvor bane exel,inch eq karcum da karoxe xhochndot handisanal hetazitvelun ev chhxianalun

ARMAN

09.02.2015

BJISHK JAN MI BAN HARCNEM, YES HAraberutyan jamanak arag em verjacnum et inchi heta kapvats? shnorakalutyun

Anna

08.02.2015

Barev dzez. Harveli bjishk xndrum em patasxaneq im ays harcin. Es amusnacac em sakayn chem karoxanum dimanam kusazrkman cavin, amen inch normal @ndanum e, sakayn kusazrkman pahin ujex cavem zgum u amen inch pchacnum. Xndrum em asaceq ka vorevice dexamijoc cav@ mexmacnelu?

Կարդացեք նաև

Ինչո՞ւ է վնասակար սեռական կյանքի համեմատությունը ուրիշների հետ. urolog.am
Ինչո՞ւ է վնասակար սեռական կյանքի համեմատությունը ուրիշների հետ. urolog.am

Սեփական սեռական կյանքի համեմատությունն՝ ուրիշների հետ, կոչվում է սեռական համեմատական կողմնակալություն։ Այս կողմնակալությունը շատ դեպքերում համեմատող...

Ինտիմ հարաբերությունների պլանավորում. urolog.am
Ինտիմ հարաբերությունների պլանավորում. urolog.am

Ինտիմ հարաբերությունների պլանավորումը միջոց է, որն օգտագործվում է զույգերի կողմից՝ պահպանելու սեռական մտերմությունն բավարարվածությունը: Սեռական հարաբերության օրերի ու ժամերի պլանավորումը...

Ինչո՞ւ են փռշտում սեքսի ժամանակ… urolog.am
Ինչո՞ւ են փռշտում սեքսի ժամանակ… urolog.am

- Բժիշկ, ես ամեն սեռական ակտից հետո փռշտում եմ 9 անգամ:

Տարիներ առաջ դիմեց մի տղամարդ` վերոնշյալ տարօրինակ գանգատով. պարտադիր փռշտոց...

Սեքսոլոգիա
Հաշմանդամություն և սեքս. urolog.am
Հաշմանդամություն և սեքս. urolog.am

Բոլոր հասարակությունների մեջ տարածված է այն թյուր կարծիքը, որ տեղաշարժման խնդիրներ ունեցող մարդիկ սեռական հաճույք չեն ստանում։ Իրականում ինտիմ կյանքը կարող է հրաշալի լինել նաև անվասայլակով տեղաշարժվող...

Սեքսոլոգիա
Ներթափանցման ցավ. urolog.am
Ներթափանցման ցավ. urolog.am

Էսթրոգենի մակարդակի նվազման հետ (հատկապես դաշտանադադարային տարիքում) առաջանում են հեշտոցային չորություն, որն անհարմար պատճառ է ներթափանցման և սեռական հարաբերության շարունակության համար...

Սեքսոլոգիա
Սեռական զզվանք. urolog.am
Սեռական զզվանք. urolog.am

Սեքսուալությունը ժամանակի ընթացքում փոփոխության ենթարկվելով, շեղվել է ավանդական ընկալումից և հասել նույնիսկ վտանգավոր դրսևորումների։ Նախկինում արգելված սեռական վարքագիծը ավելի է ընդունում...

Սեքսոլոգիա
Մարիխուանա և սեռական հաճույք. urolog.am
Մարիխուանա և սեռական հաճույք. urolog.am

Վերջին գիտական ուսումնասիրությունները վկայում են այն մասին, որ մարիխուանայի (կանեփ, cannabis) օգտագործումը բարելավում է սեռական հարաբերությունները: Ներկայում կանեփի վերաբերյալ գրեթե բոլոր հետազոտություններն...

Սեքսոլոգիա
Գենոֆոբիա. urolog.am
Գենոֆոբիա. urolog.am

Գենոֆոբիան (Genophobia) սեռական հարաբերություն ունենալու վախն է։

Գենոֆոբիայի հետ կապված են նաև այլ ֆոբիաներ, ինչպիսին են...

Սեքսոլոգիա
Տղամարդու հարաբերության խնդիրները. urolog.am
Տղամարդու հարաբերության խնդիրները. urolog.am

Տղամարդկանց համար շատ դժվար է սեփական հույզերի ու խնդիրների մասին խոսելը։ Իսկ այդ հույզերի արտահայտումը, ազատ ու անկաշկանդ զրույցը զույգերի առողջ հարաբերությունների համար շատ կարևոր պայման է...

ՏՂԱՄԱՐԴ: Ինտիմ  
Հնարավո՞ր է սեքսը տիեզերքում. urolog.am
Հնարավո՞ր է սեքսը տիեզերքում. urolog.am

Տիեզերական ուղևորությունները` օգուտներից զատ, ունեն նաև սոցիալական կողմեր: Այս խնդիրները կապված են անձնական հիգիենայի կամ սոցիալական մեկուսացվածության, ինչպես նաև սեռական կյանքի հետ։ Հետևաբար...

Սեքսոլոգիա
Ինչպե՞ս է սեքսն ազդում մարդու հաջողության վրա. urolog.am
Ինչպե՞ս է սեքսն ազդում մարդու հաջողության վրա. urolog.am

«Մտածիր և հարստացիր» անձնական զարգացման դասական գրքում Նապոլեոն Հիլն ասում է. «Սեռական ցանկությունը ամենաուժեղն է մարդկային ցանկություններից: Այս ցանկությունից դրդված` տղամարդիկ...

Սեքսոլոգիա
Սեքսը օգտակա՞ր է առողջության համար (Is sex good for health). urolog.am
Սեքսը օգտակա՞ր է առողջության համար (Is sex good for health). urolog.am

Սեռական հարաբերության և սրտի առողջության վերաբերյալ հաճախ տրվող հարցերից են...

Սեքսոլոգիա
Բոլոր տարիքները նվաճելի են. 50-ից հետո սեքսի 4 առանձնահատկությունը. urolog.am
Բոլոր տարիքները նվաճելի են. 50-ից հետո սեքսի 4 առանձնահատկությունը. urolog.am

Անշուշտ, երիտասարդ տարիքում հաճախ է հետաքրքրել, արդյո՞ք ձեր տատիկը և պապիկը սեքսով  զբաղվում են, կամ գուցե ստիպե՞լ եք նրանց` ամաչելուց քրքջալ: Զարմանալի չէ, քանի որ ծեր տարիքում հնարավոր է...

Սեքսոլոգիա
Ուռուցքաբանությունն ու սեռական կյանքը. oncology.am
Ուռուցքաբանությունն ու սեռական կյանքը. oncology.am

Ինտիմ կյանքում առաջանում են խնդիրներ մարդկանց մոտ, ովքեր ստանում են կամ արդեն ավարտել են ուռուցքաբանական բուժումը։ Պատճառը նրանում է, որ ուռուցքաբանական բուժումն իր հետքն է թողնում ինչպես հիվանդի ֆիզիկական վիճակի...

Ուռուցքաբանություն Սեքսոլոգիա
Ինչո՞ւմ է կայանում կնոջ սեքսուալությունը. urolog.am
Ինչո՞ւմ է կայանում կնոջ սեքսուալությունը. urolog.am

Չնայած սեքսուալության և նրա դրսևորման նորմաների մասին գիտնականների և փիլիսոփաների բազմաթիվ ձևակերպումներին՝ հասարակության մոտ պահպանվում են այս բառի փոքր-ինչ այլ պատկերացումներ: Հենց հասարակությունն է որոշում...

Սեքսոլոգիա ԿԻՆ: Ինտիմ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ